AM
17 February 2010 - 15:07 AMT

«ՎիմպելԿոմ»-ը կաջակցի «1 Goal: Կրթությունը բոլորի համար»՝ կապի օպերատորների պատմության մեջ խոշորագույն համատեղ արշավին

GSM միջազգային ընկերակցության անդամ 18 օպերատորներ, որոնք սպասարկում են ավելի քան 1 մլրդ. բաժանորդի, 2010 թ ապրիլի 20-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում կանցկացնեն լայնածավալ արշավ, որի շրջանակում բաժանորդներին հնարավորություն կընձեռվի իրենց ձայները տալ «1 Goal: Կրթությունը բոլորի համար» նախաձեռնության օգտին եւ ներդնել իրենց լուման ամբողջ աշխարհի երեխաների համար տարրական կրթությունը առավել հասանելի դարձնելու գործում:

«ՎիմպելԿոմ»-ը կաջակցի ակցիային բոլոր այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը, նշվում է PanARMENIAN.Net-ին ուղարկված մամլո հաղորդագրության մեջ: