AM
10 February 2010 - 10:54 AMT

CeBit-2010 թվականի միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կմասնակցի առանց սեփական ցուցադրական վահանակի

Վերջին 10 տարում առաջին անգամ Հայաստանը կմասնակցի տեղեկատվական տեխնոլոգիաների CeBit-2010 միջազգային ցուցահանդեսին առանց սեփական ցուցադրական վահանակի: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը, <b>CeBit-ի</b> նախորդ ցուցահանդեսներում ցուցադրական վահանակի վարձակալումն իրականացվել է պետության հաշվին, սակայն այս տարի պետբյուջեից միջոցառման կազմակերպման համար միջոցներ չեն հատկացվել: Այս տարի այնպիսի ընկերությունները, ինչպիսիք են Fine-ը, Arminco-ն, «Նորմա+» լիովին կֆինանսավորեն իրենց մասնակցությունը ցուցահանդեսին:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցությունների համաշխարհային CeBit-2010 ցուցահանդեսը տեղի կունենա մարտի 2-6-ը Հաննովերում (Գերմանիա): Սա ամենախոշոր ցուցահանդես տոնավաճառն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որն անց է կացվում 1986թ. ի վեր: