Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակը ստորագրել է հրամանագիր Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ – լիազոր դեսպան նշանակելու մասին: Այսուհետեւ Երեւանում պաշտոնական Փարիզը կներկայացնի 55-ամյա դիվանագետ Անրի Կյունին: Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մոսկվայում, Հռոմում եւ Վատիկանում գտնվող Ֆրանսիայի դեսպանատներում: Վերջին տարիներին Կյունին աշխատել է որպես Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: