AM
16 June 2003 - 14:27 AMT

ՆԱՏՕ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ է ԱՎԵԼԻ ՄԵՐՁԵՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Մենք հույս ունենք, որ այսօր Հայաստանում մեկնարկող «Cooperative Best Effort-2003» զորավարժությունները կնպաստեն ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի ամուր կապերի հաստատմանը: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալությանն է հայտնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գերագույն հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Ջոնսը: «Զորավարժությունների հյուրընկալումը չափացանց արժեքավոր միջոց է, բարելավելու համար օպերատիվ փոխգործողության մակարդակը ՆԱՏՕ-ի եւ գործընկեր-երկրների միջեւ», – ասել է գեներալը: «Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը որոշել է մասնակցել այս զորավարժություններին, ինչը լիովին արտահայտում է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հաստատված համագործակցության նոր ոգին», – ասել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն հրամանատարը: