AM
19 Փետրվար 2010 - 13:43 AMT

Մկրտիչ Մինասյան. Վաղ թե ուշ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-թուրքական արձանագրությունները բխում են Հայաստանի շահերից: Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ու հարեւանների հետ փակ սահմաններն անընդունելի են 21-րդ դարում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Անդրադառնալով Արձանագրությունների վավերացման հարցին` Մինասյանն ասել է, որ եթե հանկարծ Հայաստանը որոշի առաջինը վավերացնել փաստաթղթերը, ապա դրա համար հարկ կլինի իրավական քայլեր ձեռնարկել եւ ընդունել ստորագրությունը ետ կանչելու մասին օրենքը, եթե Թուրքիան հրաժարվի վավերացնել փաստաթղթերը: Ընդ որում, նա նշել է, որ կան հարցեր, որտեղ չկա դիմություն եւ ընդդիմություն, այլ հարկավոր է միասնական գործել:

Մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը քվեարկության դնելու որոշումը` Մինասյանն ասել է. «Վաղ թե ուշ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, լինի դա Հայոց ցեղասպանության 95-ամյակի թե 100-ամյակի շեմին, միեւնույն է ԱՄՆ-ն չի ճանաչի պատմական անարդարությունը: