AM
20 February 2010 - 12:10 AMT

Հայաստանում արդեն հասանելի է Apple-ի օն-լայն խանութը

Apple ընկերությունը այսուհետ կբացի App Store օն-լայն խանութը Հայաստանի բնակիչների համար: Ինչպես ասվում է Apple-ի լրատվական կայքէջում, iPhone-ների համար ծրագրային հավելումների մշակողների համար, App Store օն-լայն խանութից այսուհետ կարող են օգտվել եւս 13 երկրներում` Հայաստանում, Բոտսվանայում, Բուլղարիայում, Հորդանանում, Քենիայում, Մակեդոնիայում, Մադագասկարում, Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Թունիսում, Մավրիկիում եւ Ուգանդայում:

«Հավանաբար, Apple-ի որոշումը փորձագետները կապում են այս տարի հայկական շուկայում iPhone-ների հայտնվելու հետ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Apple Macintօsh-ի ներկայացուցչության տնօրեն Էռնեստ Մարդոյանը:

Ըստ նրա, Հայաստանն առաջինն է Անդրկովկասի երկրների թվում նման հնարավորություն ստանում: