Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ-ում կայացան ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ստեղծման մասին Պայմանագրի քննարկումները, որը խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Հայաստանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդարանի մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նկատեց, որ համաձայնագիրը գործնական նշանակություն է տալիս ՀԱՊԿ մասին այն կետին, որ կազմակերպության անդամի հանդեպ ագրեսիան նշանակում է ագրեսիա ՀԱՊԿ հանդեպ
Ինչպես ընդգծեց Ռուստամյանը, դեռեւս շատ բան է պետք անել ՀԱՊԿ շրջանակներում որոշումներ ընդունելու մեխանիզմի հարցում, քանի որ Կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների Խորհուրդը որոշումները համաձայնությամբ է ընդունում: «Պետք է աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի համաձայնության մեխանիզմը չօգտագործվի որոշումները մշտապես հետաձգելու համար»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:






