AM
22 February 2010 - 14:04 AMT

Աշտարակի դրամատիկական թատրոնի թատերախումբը ներկայացում կտա Երեւանում

Փետրվարի 22-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական դրամատիկական երաժշտական թատրոնում ներկայացում կցուցադրվի` «Նահանջ առանց երգի» Շահան Շահնուրի վեպի մոտիվներով:

«Դա ներկայացման առաջին ցուցադրությունն է Երեւանում, սակայն ոչ առաջինը: Առաջին ներկայացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին Աշտարակի Համո Խանզադյանի անվան դրամատիկական թատրոնում: Այսօր մենք կխաղանք այն 11-րդ անգամ», – հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Համո Խանզադյանի անվան գեղարվեստական ղեկավար, ներկայացման բեմադրիչ, Հայաստանի արվեստների վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանը:

Ռեժիսորը ընդգծել է, որ ընդհանուր առմամբ նա շատ չի հեռացել սյուժեից:

Հակոբ Պարոնյանի անվան պետական դրամատիկական երաժշտական թատրոնում ներկայացում տալու թատերախումը հրավիրել է ՀՀ մշակույթի նախարարությունը: «Դիտելով մեր ներակայացումը նախարարության աշխատակիցները հրավիրեցին մեզ Երեւան: Նրանք առաջարկեցին մեզ ընտրել մի քանի բեմերից, եւ մենք ընտրեցինք Պարոնյանի թատրոնը», – պատմում է Հայկ Մնացականյանը: