AM
22 February 2010 - 14:04 AMT

ՀԾԿՀ անդամը գազի սակագների հնարավոր բարձրացումն օբյեկտիվ անհրաժեշտություն է անվանել

Գազի սակագների բարձրացումն օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այդ մասին այսօր հայտնեց Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը: Ինչպես նա նշեց, դա իր անձնական կարծիքն է, եւ ինքը հիմք չունի վստահելու ՀԾԿՀ փորձագետների հետազոտություններին:

«Ես կքվեարկեմ գազի սակագների բարձրացման օգտին, քանի որ դա օբյեկտիվ անհրաժեշտություն է»,- ասաց նա: Փետրվարի 26-ին ՀԾԿՀ-ն կդիտարկի գազի սակագինը 40%-ով բարձրացնելու մասին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հայտը: Հայտը բավարարելու դեպքում 1 խոր/մետր գազի գինը կբարձրանա 96-ից մինչեւ 136 դրամ: Դրա հետ մեկտեղ, ՀԾԿՀ-ն առաջարկել է ամսական մինչեւ 10 հազ. խոր/մետր գազի համար 132 հազ. դրամի չափով սակագին սահմանել: Հայաստանում գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2010 թվականի ապրիլի 1-ից: