Պաշտոնական Անկարայի սխալ քայլերը կարող են խախտել ադրբեջանական ժողովրդի վստահությունը Թուրքիայի նկատմամբ: Այդ մասին, ինչպես գրում է Բաքվի «Զերկալո» թերթը, հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը` մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ների տեղեկատվությունները Անկարայի եւ Երեւանի միջեւ ուրվագծվող մերձեցման մասին: Դեսպանը նշել է, որ Բաքուն անհանգստացած է Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցման փորձերից: Նրա խոսքերով` այդ առումով իր անհագստությունն է հայտնել նաեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: