AM
23 February 2010 - 17:28 AMT

Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը (ՇԻՀԿ) այցելել է Հայաստանի ինը շրջան

2008թ. ստեղծվել է ՇԻՀԿ ը, որը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված համակարգչային դասարան է, ունի տեղային ցանցում ընդգրկված եւ դեպի ինտերնետ ելք ունեցող համակարգիչներով ու այլ անհրաժեշտ սարքավորումներով կահավորված 7 աշխատատեղ` վեց աշակերտի եւ մեկ ուսուցչի համար: ՇԻՀԿ ը տասներկուօրյա համակարգչային դասընթացներ է կազմակերպում Հայաստանի հեռավոր բնակավայրերի աշակերտների եւ ուսուցիչների համար:

2009 թ. ընթացքում ՇԻՀԿ-ը դասընթացներ է իրականացրել Հայաստանի ինը մարզերի 20 համայնքներում, որոնց մասնակցել են 572 աշակերտ եւ 182 ուսուցիչ:

Կայանի միջոցով նախորդ տարվա ընթացքում համապատասխան դասընթացներ են անցկացվել ՀՀ ինը մարզերի 20 համայնքում, որոնց մասնակցել էին 572 աշակերտ եւ182 ուսուցիչ: Ասուլիսի ընթացքում միաժամանակյա կապ հաստատվեց «Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի» հետ, որը գտնվում էր Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում:

Ուղիղ կապի ընթացքում «Ինֆորմատիկա» առարկայի դասընթացի մասնակից աշակերտներին հնարավորություն
տրվեց իրենց տպավորություններն արտահայտել կայանի գործունեության ու դասընթացի վերաբերյալ: