2002 թվականին Եվրոպական հանձնաժողովը կուսումնասիրի ՏՐԱՍԵԿԱ-յի միջկառավարական հանձնաժողովի առաջարկը Բաքու-Նախիջեւան- Երեւան երկաթուղային հաղորդակցության վերակնգնման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ֆինանսավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին հաղորդել են Թբիլիսիյում աշխատանքային այցը ավարտած հանձնաժողովի ներկայացուցիչները: Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները հաղորդել են նաեւ, որ հարցը պետք է լուծվի կազմակերպության Բրյուսելի գլխավոր գրասենյակում: Հարավային Կովկասի պետություններում 16 տարածաշրջանային ծրագրերի իրագործման նպատակով նախատեսվում է ծախսել 31 միլիոն եվրո, որոնք անհրաժեշտ է իրացնել 2002-2003 թվականներին: Այս նախագծերի թվում Եվրոհանձնաժողովը կուսումնասիրի Այրում-Սադախլո երկաթգծի 12 կիլոմետրանոց սահմանամերձ հատվածի վերականգնման եւ Գյումրի քազաքի բեռնամփոփ տերմինալի համար սարքավորումների առաքման հարցը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: