Հայաստանի հանրակրթության ոլորտում դպրոցական մեկ համակարգչին համապատասխանող աշակերտների միջին քանակը 2009թ. դրությամբ՝ 36 է, 1000 աշակերտին համապատասխանում է 28 համակարգիչ։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը:
Նրա տվյալների համաձայն, համակարգիչների շրջանառու համակարգի շրջանակներում ԿՏԱԿ-ն իրականացնում է կազմակերպական աշխատանքներ՝ դիմում-հայտերի ընդունում, վերլուծում, գրանցում եւ լրացուցիչ համաձայնագրերի (պայմանագրերի) կնքում: 2009 թ. կնքել է 148 նվիրաբերության եւ 700 համակարգիչների բաշխման մասին պայմանագրեր։
«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի կառավարության 2004թ. մարտի 11-ի հ.408-Ն որոշմամբ։