ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ, ինչպես նաեւ Իրանի բոլոր պատմական եկեղեցիների գլխավոր գրասենյակի պատասխանատու է նշանակվել ճարտարապետ Շերլի Ավետյանը:
Շերլի Ավետյանը Թեհրանում Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից թանգարանի ղեկավարն է: Թանգարանը բացվել է 2005 թվականին Շերլի Ավետյանի նախաձեռնությամբ եւ ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության հետ նրա համագործակցության արդյունքում: Թանգարանում գեղանկարների եւ քանդակների մշտական ցուցադրություն կա, հաղորդում է DPTNEWS-ը: