Մարտի 4-ին հանրահայտ ջութակահար Պինհաս Ցուկերմանի երեւանյան համերգով կբացվի 11-րդ «21-դ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:
«Փառատոնի շրջանակներում մենք Երեւան հրավիրեցինք հանրահայտ երաժիշտների, եւ Պինհաս Ցուկերմանի մասնակցությունը ավելի մեծ հեղինակություն կհաղորդի փառատոնին», – նշել է փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, այդ փառատոնի շրջանակներում Երեւանում համերգով ելույթ կունենա նաեւ իսպանացի տենոր Պլասիդո Սոմինգոն:
«Ներկայումս մենք ճշտում ենք Դոմինգոյի համերգի ժամկետը: Նա կմասնակցի փառատոնին եւ ելույթ կունենա Երեւանում մինչեւ ընթացիկ տարվա վերջը», – ասել է նա:






