AM
12 December 2001 - 18:41 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ

Երեւան է ժամանել Եվրոպայի Խորհրդի փորձագետների մի խումբ, որը զբաղվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վիճակի ուսումնասիրությամբ: Եռօրյա այցի ընթացքում խումբը պետք է պարզի պահպանվում են արդյոք Հայաստանում համապատասխան միջազգային կոնվենցիայի պահանջները, որի տակ դրված է նաեւ ՀՀ ներկայացուցչի ստորագրությունը: Եվրոպայի Խորհրդի փորձագետները կհանդիպեն էթնիկ համայնքների ղեկավարների, ոչ կառավարական ու իրավապաշտպան կազմակերպությունների առաջնորդների, խորհրդարանականների, որոշ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցրչների հետ: Այսօր պատվիրակության անդամները հանդիպել են տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ` ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ասպարեզում գործերի վիճակի մասին նրանց տեսակետին ծանոթանալու նպատակով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: