AM
10 December 2001 - 18:58 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ԲԱՑԱՌԻԿ ԲԱՐԴ»

Ռուսաստանի փոխարտգործ նախարար Վյաչեսլավ Տռուբնիկովը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններում տիրող իրավիճակն անվանել է «բացառիկ բարդ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունում մասնակցող դիվանագետը ընդգծել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը առայժմ պատրաստ չեն փոխզիջման: Երկու կողմերն էլ, ըստ նրա գնահատման` «խնդրի լուծմանը մոտենում են միայն սեփական շահերի ապահովման դիրքերից»: Տռուբնիկովի խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ բանակցություններում առաջացած դադարը Մինսկի խումբը փորձում է լրացնել «փոխվստահության ձեռքբերմանն ուղղված աշխատանքով»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: