Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոր ծրագիր է ձեռնարկել՝ կինոցուցադրություններ երկրի քրեակատարողական հիմնարկներում։
Ծրագրի մեկնարկը կտրվի մարտի 6-ին Աբովայն կանանց քրեկատարողական հիմնարկում։
Ծրագրված է ցուցադրել Սամվել Բաբայանի «Մի նայիր հայելուն» գեղարվեստական ֆիլմը։ Բայց չենք բավարարվի միայն ցուցադրությամբ։ Քրեակատարողական հիմնարկությունում կկազմակերպվի նաեւ հանդիպում ռեժիսորի հետ ու ֆիլմի քննարկում։ Կարծում ենք՝ ճանաչողական այս ծրագրի կարեւորայգույն փաղադրիչն է նաեւ երկրորդ մասը, որը կնպաստի հասարուկթյանը ազատազրկման մեջ գտնվողների վերաինտեգրմանը», – PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեվորգ Գեւորգյանը։
Համաձայն նույն աղբյուրի հաղորդած տվյալների, հաջորդ կինոցուցադրությունը կլինի «Սասնա ծռեր» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ներկայացմամբխ որը նույնպես տեղի կունենա մարտ ամսվա ընթացքում մանկական գաղութում իրենց պատիժը կրողների համար։