AM
2 March 2010 - 11:37 AMT

«Օրանժ Արմենիա»-ն գարնանային ծառայությունների ծրար է ներկայացրել

«Օրանժ Արմենիա» բջջային օպերատորն այսօր` կանանց գարնանային տոների նախաշեմին, ներկայացրել է մի շարք առաջարկություններ: Վաճառքի գծով ընկերության մենեջեր Արամ Մկրտչյանը լրագրողներին հայտնել է, որ այն բաժանորդները, ովքեր մարտի 1-ից մինչեւ ապրիլի 7-ը կակտիվացնեն նախավճարային «Խոսենք» սակագինը, կստանան «Օրանժ» ցանցի ներսում անվճար խոսելու 1000 րոպե, նաեւ բոլոր ուղղություններով 1000 անվճար sms-հաղորդագրություններ ուղարկելու իրավունք:

«Մենք ծառայությունների այս ծրարն անվանել ենք «2000 եւ 1 նվեր»: Երկու ծրարները ձեռք բերելու դեպքում բաժանորդները անակնկալ նվեր կստանան», – ասել է Արամ Մկրտչյանը: «Ամեն ամիս» նվերների ծրարը ներգրավում է անվճար «գեղեցիկ» համար եւ կանանց համար` հատուկ ցածր գնով հեռախոս: Ծառայությունները կմատուցվեն վեց ամսվա ընթացքում եւ անվճար կլինեն յոթ ամիս:

«Ինտերնետն այսօր» սակագնի նոր բաժանորդները «Օրանժ Արմենիայից» կստանան հատուկ կանանց համար ինտերնետ մոդեմ:

Ինչպես խոստացավ Արամ Մկրտչյանը, տոնական տրամադրությունը թագավորելու է Օրանժի բոլոր գրասենյակներում: