AM
2 March 2010 - 12:42 AMT

Դաշտադեմ գյուղում համակարգչային կենտրոն կբացվի

Արդիականացված համակարգչային կենտրոն կբացվի Հայաստանի Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում: Ինչպես այսօր լրագրողներին հաղորդեց Orange Armenia-ի վաճառքի մենեջերը, դա Orange-ի եւ «Շեն» բարեգործական կազմակերպության համատեղ նախագիծն է:

Ընկերության ներկայացուցչի խոսքով, կանանց տոների նախաշեմին Դաշտադեմ գյուղի բոլոր կանայք մինչեւ ապրիլի 7-ը անվճար համակարգչային դասընթացներ անցնելու եւ Ինտերնետից օգտվելու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կստանան:

«Շեն» կազմակերպության հետ մեր համագործակցությունը կշարունակվի նաեւ հետագայում»,- նշեց Արամ Մկրտչյանը: Կենտրոնի բացումը կկայանա այս շաբաթվա ընթացքում: