AM
2 March 2010 - 15:48 AMT

Հայաստանում ավելի քան 2 մլն. մարդիկ ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի բաժանորդներ են

2010 թվականի հունվարի տվյալներով ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը կազմել է 2.08 մլն մարդ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունից: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում բաժանորդների թվի 2.4% աճ է արձանագրվել, բաժանորդական բազայի աճը կազմել է 0.05 մլն բաժանորդ:

«Բջջային ՀեռուստաՀամակարգեր» ԲԲԸ հաշվետվության տվյալներով, 2010 թվականի հունվարի 31-ի դրությամբ ընկերության համաձայնեցված բաժանորդների թիվը կազմել է 97.46 մլն սպառող:

«Բջջային կապի բարձր ներթափանցման պայմաններում այնպիսի չափանիշը, ինչպիսին SIM-քարտերի վաճառքի քանակն է, կորցնում է իր նշանակությունը: Մենք կողմնորոշվում ենք անաչառ բաժանորդական բազայի պահպանման, դրա որակի բարձրացման եւ օգտագործման խթանման ուղղությամբ»,- տվյալները մեկնաբանեց «ՄՏՍ Ռուսաստան»-ի տնօրեն Ալեքսանդր Պոպովսկին:

ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության բաժնետոմսերի 80% բաժնետեր «Բջջային ՀեռուստաՀամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ն Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում բջջային կապի ամենոխոշոր օպերատորն է: Ընկերության համաձայնեցված բաժանորդական բազան կազմում է 97.46 միլիոն բաժանորդ: Ռուսաստանի 82 շրջանների, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ն ու նրա դուստր ձեռնարկությունները GSM ստանդարտով ծառայություններ մատուցելու լիցենզիաներ ունեն, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: