ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը լրիվ անհեթեթություն է անվանել Բաքվի ԶԼՄ-ի տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը մտադիր է Հայաստանի հանեպ հայց հարուցել մարդու իրավունքների Եվրոպական դատարան: «Միջազգային հանրությանը հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտությունում զավթող կողմը իրականում հանդիսանում է Ադրբեջանը»,- հայտնել է նա «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում: Հովհաննիսյանի խոսքերով` նման բաների մասին կարող են խոսել միայն անգրագետ եւ անիրազեկ մարդիկ, քանզի հայտնի է, որ Ադրբեջանը չի վավերացրել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական պայմանագիրը, որի հետեւանքով բոլորովին չի կարող դիմել մարդու իրավունքների Եվրոպական դատարան: «ԼՂՀ-ում ադրբեջանցիների իրավունքների ոտնահարման մասին խոսակցությունն անհեթեթություն է, քանզի հայտնի է, որ ռազմական գործողությունները վաղուց դադարել են»,- նշել է հայ խորհրդարանականը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: