AM
3 March 2010 - 07:48 AMT

«Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Նիկոլայ Սերոբյանի գեղանկարչական ցուցահանդեսը

Գեղանկարի սիրահարները «Նարեկացի» արվեստի միությունում մինչեւ մարտի 15-ը հնարավորություն կունենան դիտելու Նիկոլայ Սերոբյանի գեղանկարները։ Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի տարբեր տարիների գործերը։

Գեղանկարիչ Նիկոլայ Սերոբյանը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նկարիչների Միջազգային Ֆեդերացիայի անդամ է: «Ես արև եմ տեսնում» համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված ոսկե շքանշանի ու առաջին աստիճանի դիպլոմի: «Ոսկե վրձին» ցուցահանդեսին մասնակցելու համար, ուր ցուցադրվում էին Ռուսաստանի լավագույն նկարիչների աշխատանքեր, պարգևատրվել է Մոսկվայի մշակույթի կոմիտեի պատվոգրով: Առավել ուշագրավ են գեղանկարչի «Հայաստանի սարեր», «Կյանքի անիվ», «Արևածաղիկներ» կտավները, որոնցով էլ նա մասնակցել է ավելի քան 20 երկրների ցուցահանդեսների: