AM
3 March 2010 - 11:40 AMT

Կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Լեւոն Իսահակյանը

102 ամյա հասակում կյանքից հեռացավ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Լեւոն Իսահակյանը, որի կենսագրությունը արտացոլում է հայկական կինոարվեստի տարեգրությունը, իսկ ֆիլմերը` հայրենիքի պատմությունը: Ծնվել էր Ալեքսանդրապոլում, եղել Լենինականի առաջին պիոներ տան տնօրենը, «Անուշ» ֆիլմում խաղացել Մոսի: Հեղինակն է ազգի ականավոր զավակների մասին շատ ֆիլմերի:

Լեւոն Իսահակյանն առաջին կինոռեժիսորն էր, որը խոսեց հայոց ցեղասպանության մասին` «Հայրենի երկիր» ֆիլմում:

Վաստակաշատ կինոգործչի հուղարկավորությունը` մարտի 4-ին, ժ. 14:00-ին, Մաշտոցի պողոտա, 54, բնակարան 16 հասցեից: