AM
10 December 2001 - 18:54 AMT

ԱՄՆ-Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՐԿԿՈՂՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, ԱՊՀ մի շարք երկրներով շրջագայության շրջանակում ուրբաթ օրը աշխատանքային այցով Երեւան կժամանի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը: Նա Հայաստան կժամանի մի քանի ժամով, որի ընթացքում կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Միքայել Հարությունյանի հետ: Կողմերը մտքեր կփոխանակեն ռազմական ոլորտում հայ-ամերիկյան գործակցության զարգացման հեռանկարների եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի միջոցների վերաբերյալ : Ենթադրվում է, որ Երեւանում տեղի ունեցած բանակցությունների ավարտից հետո Պենտագոնի ղեկավարը կանցկացնի մամուլի ասուլիս:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: