AM
4 March 2010 - 14:30 AMT

Հայաստանում մշակվել է ծանր պայմաններում հայտնված երեխաների հաշվառման համակարգ

«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, ՅՈւՆԻՍԵՖ-ի եւ միջազգային World Vision կազամերպության աջակցությամբ մշակում է ծանր պայմաններում հայտնված երեխաների հաշվառման համակարգ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը: Ըստ նրա, ծրագիրը թույլ կտա վարել այն երեխաների վիճակագրությունը, որոնք հաշվառման են վերցված տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում: «Տարբեր սոցիալական ծրագրերում ներգրավված են բազում կազմակերպություններ, սակայն որոշ երեխաների խմբեր անուշադրության են մատնված: Ծրագիրը թույլ կտա ճիշտ սահմանել երեխաներին հատկացվող սոցիալական օգնության առաջնայնությունները եւ հավասարապես բաշխել օգնությունը»,-ասել է Հ.Չոբանյանը:

Էլեկտրոնային համակարգը թույլ կտա ներգրավել համապատասխան կազմակերպությունների համայնքների, տարածաշրջանների եւ համազգային մակարդակով: Համակարգի ներդրումը կավարտվի ընթացիկ տարվա ապրիլին: