Հայաստանի բանկային համակարգի առջեւ դրվող հիմնական նպատակը ֆինանսավորման ապահովումն է ճգնաժամից դուրս գալու համար: Լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Որպես կանոն ճգնաժամից դուրս գալու հետ մեկտեղ աճում է վարկային միջոցների պահանջարկը, որի հետեւանքով սպասվում է բանկի կողմից վարկավորման շուկայի ակտիվացում: Այս ոլորտում Ամերիաբանկը լուրջ ծրագիր է նախատեսում. մոտակա տարվա ընթացքում տեղաբաշխել մինչեւ 80 մլն դոլար»,-ասել է նա: Միաժամանակ ավելացրել է, որ եթե այդ միջոցները ներգրավելու բոլոր պայմանագրերը հաջողություն ունենան, ապա այդ գումարը 2010-ին կարող է հասնել 100 մլն դոլարի:
Ինչ վերաբերվում է վարկերի տոկոսադրույքներին, ապա Ջրբաշյանի կարծիքով պետք չէ սպասել տոկոսադրույքների փոփոխությaն: «Դա կապված է տարբեր գործոնների հետ, մասնավորապես նրա հետ, որ Կենտրոնական բանկն այժմ խստացնում է դրամավարկային քաղաքականությունը` կապված արժեզրկման վտանգի հետ վերջին տարում երկու անգամ մեծացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույթը»,- նշել է Տիգրան Ջրբաշյանը: