ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք Վաշինգտոնի հետ համաձայնագիր են ստորագրել տեղական օրենքների հանդեպ ամերիկացի զինծառայողների անձեռնմխելիությունը երաշխավորելու մասին: Ինչպես ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ, տվյալ փաստաթուղթը ստորագրած 38 երկրների թվում են նաեւ Ադրբեջանը, Վրաստանը եւ ԱՊՀ մի շարք երկրներ: Ըստ հաղորդագրության, համաձայնագիրն ստորագրած մի շարք երկրներ խնդրել են չհիշատակել իրենց: Ինչպես հիշեցնում է «Արմինֆո» գործակալությունը, տվյալ համաձայնագիրը չի նախատեսում տեղական իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ զինծառայողների նկատմամբ հետաքննություն կամ պատիժ: