AM
10 March 2010 - 09:45 AMT

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա ավստրիացի դիրիժոր` Էռնեստ Հոյցլի ղեկավարությամբ

Մարտի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա ավստրիացի դիրիժոր` Էռնեստ Հոյցլի ղեկավարությամբ։ Մենակատարումներով կներկայանա ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը։ Համերգային ծրագրում ներառնվել են Ռիխարդ Շտրաուսի « Թիլ Ուլենշպիգել» սիմֆոնիկ պոեմը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ջութակի թիվ 4 կոնցերտը, Ռոբերտ Շումանի թիվ 2 սիմֆոնիան։

Համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, համերգաշրջանի գլխավոր հովանավորն է Viva Cell ընկերությունը, մշտական գործընկերը՝ Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։