Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի դահլիճում մարտի 14-ին հիշատակի միջոցառմամբ կնշվի հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, տաղանդավոր գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ը։
Վարդգես Սուրենյանց ծնվել է 1860 թվականի փետրվարի 27-ին, Ախալցխայում։ Հայ կերպարվեստի պատմության մեջ նա համարվում է ազգային պատմանկարչության հիմնադիրը։ Նախնական կրթությունը ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետև ուսումը շարունակել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։Սուրենյանցը մահացել է 1921 թվականի ապրիլի 6-ին։ Նրա կտավների մեծ մասը պահպանվում եւ ցուցադրվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում։