«Ոսկե դիմակ» փառատոնի ոչ մրցութային «Դիմակ պլյուս» ծրագիրը, որի շրջանակներում ներկայացված են ԱՊՀ երկրների թատրոնների լավագույն ներկայացումները, բացվելու է մարտի 11-ին Ռիգայի Նոր թատրոնի «Նուրբ ազնվազարմ գազեր» (Լատվիա) ներկայացմամբ:
Ստեղծման օրվանից (2009թ.) «Դիմակ պլյուս» ծրագրին աջակցում է ԱՊՀ անդամ-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՀՀՄՀ):
«Տաղանդների աջակցությունը թատերական ոլորտում հիմնադրամի գործունեության կարեւոր ուղղություններից է: Օրեցօր ԱՊՀ թատրոններն աչքի են ընկնում, եւ մեր հարեւանների թատերական արվեստի հետ ծանոթությունը հանդիսատեսի մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում, այդ թվում նաեւ խստապահանջ մոսկովյան հանդիսատեսի մոտ: Դրա համար ԱՊՀ երկրների թատերախմբերի ժամանումը Մոսկվա նշանակալի իրադարձություն է դառնում Ռուսաստանի մայրաքաղաքի թատերական կյանքում»,- ասել է ՀՀՄՀ տնօրեն Արմեն Սմբատյանը:
Այս տարի ոչ մրցութային ծրագրի շրջանակներում ներկայացված են Հ. Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնը (Հայաստան, «Ամպից պոկված հեքիաթ» ներկայացում), «D.O.Z.S.K.I.» Ժամանակակից պարարվեստի պարը (Բելառուս, «Հասունություն/Թուղթ, քար, մկրատ/Բախտի հովտում/Ձմեռ»), «Կարակուլի» Պարի թատրոնը (Բելառուս «Հարսանիք»), Լատվիական ազգային օպերան («Ավազե մարդ»), Ռիգայի Նոր թատրոնը (Լատվիա, «Նուրբ ազնվազարմ գազեր»), Կիեւ-մոդեռն-բալետը (Ուկրաինա, «Շելկունչիկ»), ինչպես նաեւ մի շարք ռուսական թատրոններ` Մ Գորկու անվան Դրամայի թատրոնը (Սամարա, «Զատիկները վերադառնում են երկիր»), Յու.Պ. Կիսելեւի անվան ՊՀԹ-ը (Ուֆա, «Գիշերում էր ոսկե ամպիկը»), Դրամայի թատրոնը (Օմսկ, «Խաղացողները»), AXE թատրոնը եւ Գ.Կոզլովի արվեստանոցը (Սանկտ-Պետերբուրգ, «Ապուշը»):
«Դիմակ պլյուսի» մասնակիցներին ընտրելիս կազմակերպիչները հիմնվել են «Ոսկե դիմակի» Փորձագետների անդամների կարծիքների եւ թատերական քննադատների երաշխավորագրերի վրա, հաղորդում է ՀՀՄՀ մամլո ծառայությունը:
2009-ին «Ոսկե դիմակին» մասնակցել են 8 թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից եւ Ուկրաինայից: Ներկայացուցմների 15 ցուցադրություններին այցելել է ավելի քան 5 հազար հանդիսատես: