AM
10 March 2010 - 11:31 AMT

«ԱրմենՏել» ընկերությունը ներկայացրել է հրամանագիր, որը վերաբերում է բջջային կապից օգտվելու բարոյագիտությանը

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline) ներկայացրել է հրամանագիր, որը վերաբերում է բջջային կապից օգտվելու բարոյագիտությանը: «Երեխան, որը բջջային հեռախոս ունի, որոշակիորեն խոցելի է դառնում: Նրան կարող են անծանոթ մարդիկ զանգահարել, կարող են խաբել, վնաս հասցնել: Այս ամենից հետեւություն անելով, մենք ներկայացրել ենք բջջային հեռախոսից օգտվելու բարոյագիտության հրամանագիր», – տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ընկերության մամլո քարտուղար Անուշ Բեգլոյանը` հանդես գալով «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հնարավորությունների զարգացումը» համաժողովում:

Բեգլոյանի խոսքերի համաձայն, նոր տեխնոլոգիաները երեխաներին ե'ւ օգուտ են տալիս, ե'ւ վնաս:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին կարեւորել է այն փաստը, որ «Արմենթել» ընկերությունը հովանավորում է միջոցառումը, ըստ նրա, դա վկայությունն է այն բանի, որ ընկերությունը միշտ պաշտպանելու է երեխաների իրավունքներն ու պատրաստ է սոցիալական պատասխանատվություն կրել:

2010 թ. մարտի 10-ին Երեւանում տեղի ունեցավ «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հնարավորությունների զարգացումը» համաժողովը, որը կազմակերպել էր «Երեխաների աջակցության կենտրոն» հայ օգնության հիմնադրամը: