Մարտի 12-ին Կալկաթայում (Հնդկաստան)` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանում հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրքի երկօրյա ցուցահանդես:
Ցուցահանդեսում ներկայացվել են բազմաբովանդակ գրքեր. գեղարվեստական գրականություն, մասնագիտական գրքեր, դպրոցական դասագրքեր եւ այլն։
Ցուցահանդեսի հեղինակը ամերիկյան «Սխոլաստիկ» կազմակերպությունն է, որի առաքելությունն է 21-րդ դարում հասարակության մեջ սեր արթնացնել գրքի ու ընթերցանության հանդեպ: