AM
12 March 2010 - 08:41 AMT

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարում է ռոումինգ-գործընկերների թվի ավելացման մասին

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ռոումինգ-գործընկերների թվի ավելացման մասին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին «ԱրմենՏելի» մամլո ծառայությունը, մարտի 11-ի դրությամբ ընկերության հաճախորդներին 3G ռոումինգը հասանելի է աշխարհի 62 երկրի 86 օպերատորի ցանցում, GPRS-ռոումինգը` 80 երկրի 186 օպերատորի ցանցում, իսկ CAMEL ռոումինգը` 55 երկրի 95 օպերատորի ցանցում:

Այս տարվա ընթացքում Beeline ցանցի բաժանորդների համար բացվել է երկկողմանի 3G ռոումինգ եւ GPRS-ռոումինգ Վիետնամի, Եգիպտոսի, Գանայի, Իսրայելի, Քուվեյթի, Լատվիայի, ԱՄՆ-ի, Ֆիլիպինների մի շարք օպերատորների հետ:

«Օպերատորների ցանկը, որոնց ցանցում հասանելի է ռոումինգ ծառայությունները աճում է օրեցօր: Հայաաստանում «ԱրմենՏել»-ը ռոումինգ-գործընկերների քանակով ավանդաբար հանդիսանում է առաջատարը, եւ մենք շարունակում ենք աշխատել առաջատար դիրքերում մնալու համար` նպատակ ունենալով ապահովել առավելագույն հարմարավետություն մեր բաժանորդների համար»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այսօրվա դրությամբ «ԱրմենՏել»-ի ռոումինգ գործընկերների թիվը կազմում է 498 օպերատոր աշխարհի 220 երկրում: Ռոումինգ ծառայությունները հասանելի են ոչ միայն ցամաքում, այլ նաեւ մի շարք զբոսաշրջային նավերում եւ որոշ ավիաընկերությունների օդանավերում: