«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարտի 13-ից ապրիլի 6-ը կանցկացվի «Չարենցյան օրեր» բաց ստուգատես, որի մասնակիցները բոլոր տարիքի չարենցասերներն են` աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, դասարաններ ու այլ կազմակերպություններ։
Ստուգատեսի ընթացքում կներկայացվեն գրական (ասմունքի), թատերական, ստվերային, մեդիա, ռադիո ներկայացումներ, ֆիլմեր, գովազդային, երաժշտական հոլովակներ, չարենցյան գրքի, շարքի կամ ստեղծագործության ձեւավորումներ, էլեկտրոնային ուսումնական նյութեր։