AM
12 March 2010 - 11:13 AMT

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հայտարարում է գարնանային ուսումնական շրջանի գրանցման մասին

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ուրախությամբ տեղեկացնում է, որ մեկնարկել է 2010թ.-ի գարնանային ուսումնական շրջանի գրանցման ժամանակաշրջանը: PanARMENIAN.Net-ին ՀՎՀ մամլո ծառայությունից հաղորդել են, որ գարնանային ուսումնական շրջանի դասերը կսկսվեն ապրիլի 5-ին եւ կավարտվեն հունիսի 8-ին: Արեւելահայերենի, արեւմտահայերենի, հայոց պատմության եւ ճարտարապետության դասընթացները ներկայացվում են տարբեր լեզուներով` արեւելահայերեն, արեւմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ իսպաներեն:

Գրանցվելու համար պետք է այցելել ՀՎՀ-ի կայքը` ww.avc-agbu.org եւ ստեղծել log-in-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել հետեւյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]:

PanARMENIAN.Net-ին վաղորօք ՀՎՀ ուսումնական մասի տնօրեն Հասմիկ Խալափյանը հաղորդել էր, որ վերջին ուսումնական շրջանին մասնակցել էր 160 ուսանող` աշխարհի ավելի քան 25 երկրից: Ուսանողների մեծ մասը ժամանել էր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից:

ՀՎՀ-ում գործում է հայոց լեզվի, պատմության, մշակույթի, այդ թվում նաեւ հայ ճարտարապետության ֆակուլտետներ: Ծրագիրը ներկայացվում է վեց լեզուներով` հայերեն(արեւմտահայերեն եւ արեւելահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն: Մշակվում է նաեւ հայ երաժշտության պատմության ուսուցման ծրագիր:

Հայկական վիրտուալ համալսարանի ծրագիրը 2004 թ. հիմնել է ՀԲԸՄ-ն, իսկ այդ ծրագիրը կատարելագործել են ԵՊՀ գիտնականներն ու ծրագրավորողները: ՀՎՀ-ի նպատակն է ողջ աշխարհի հայերին լիարժեք հայկական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել` անկախ նրանց տարիքից, բնակավայրից եւ գիտելիքների մակարդակից: