Մարտի 20-27-ը Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը անց է կացնելու «Ֆրանսիական մշակույթի շաբաթ»։ Գրադարանում միջոցառման առաջին օրը այցելուներն հնարավորություն կունենան դիտել ֆրանսիական գրականությանն ու արվեստին, Ֆրանսիայի նշանավոր հայերին նվիրված ցուցահանդեսներ։
Այնուհետեւ Երեւանի թիվ 56, 153, 48 դպրոցներում կցուցադրվեն ֆրանսիական մուլտֆիլմեր, գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններն էլ տեղի կունենան թիվ 162, 119, 78 դպրոցներում:
Նույն միջոցառման շրջանակներում ՀՀ Ֆրանսիական համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան ֆրանսիական խաղարկային ֆիլմ դիտելու, իսկ Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները կներկայացնեն գրական-երաժշտական ցերեկույթ։
«Ֆրանսիական մշակույթի շաբաթը» կեզրափակվի «10 բառ» Ֆրանսերեն լեզվի մրցույթով։