«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները չափազանց կարեւոր դեր են խաղում ղարաբաղյան կարգավորման բանակցություններում առաջընթացի ձեռք բերման համար»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այս մասին ասվում է այսօր Բուխարեստում սկսված ԵԱՀԿ Նախարարների Խորհրդի նիստում տարածած ԵԱՀԿ գործունեության տարեկան հաշվետվությունում: Փաստաթղթում նշվում է, որ չնայած 2000թ. նոյեմբերից մինչ 2001թ. ապրիլը ընկած ժամանակահատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հասել էին որոշակի առաջընթացի, ս.թ. մայիսին որոշվել էր հետաձգել նրանց առաջիկա հանդիպումը, որպեսզի «նախագահները հնարավորություն ունենան իրենց քաղաքացիներին նախապատրաստելու այն զիջումներին, որոնք անհրաժեշտ են հարատեւ խաղաղության մասին համաձայնագրի ձեռքբերման համար»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: