AM
15 March 2010 - 11:33 AMT

«Մեկ ազգ, մեկ մշակույթ-2010 թ.» փառատոնը նվիրված է Հայաստանի եւ ԼՂՀ-ի անկախության 20-ամյակին

«Արդեն չորրորդ տարին է, ինչ տեղի է ունենում «Մեկ ազգ, մեկ մշակույթ 2010» համահայկական փառատոնը, որին 2010 թ. մասնակցելու են ողջ աշխարհից ավելի քան 1000 մարդ: Մինչ օրս մասնակցության հայտ են ներկայացրել մոտավորապես 400 մարդ` 11 երկրից: Այս տարի նոր մասնակից-երկրներ են լինելու, այդ թվում` Կանադայից, Շվեյցարիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Մակեդոնիայից: Համահայկական փառատոնի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է», – մարտի 15-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքերի համաձայն, փառատոնը նվիրված է Հայաստանի եւ ԼՂՀ-ի անկախության 20-ամյակին: Բացի դրանից, նախարարության որոշմամբ եւ մասնակիցների խնդրանքով փառատոնը հագեցած է լինելու նոր ժանրերով: Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաեւ շախմատի օլիմպիադա, ներկայացվելու է կերպարվեստ:

«Թատերական արվեստը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է: Այս տարի Հայաստանի տարբեր շրջաններից թատերական խմբեր են գալու` իրենց բեմադրած ներկայացումներով», – ավարտել է խոսքը Հրանուշ Հակոբյանը: