AM
1 December 2001 - 16:32 AMT

ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԻ ԲԱՇԽԻՉ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԻՑ

Դեկտեմբերին կառավարությունը կվերադառնա Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի ճակատագրին վերաբերող հարցին: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման իրավունքի ձեռքբերման` թվով երկրորդ մրցույթը երեկ նույնպես չկայացավ: Մրցույթի նախաորակավորման փուլն անցած հինգ ընկերություններից ոչ մեկը վերջնական փուլին մասնակցելու առաջարկ չներկայացրեց: Ընդ որում, եթե իսպանական «Յունիոն Ֆենոզա», ամերիկյան «AES», շվեյցարական «ABB» եւ ֆրանսիական «Էլեկտրիսիտի դե ֆրանս» ընկերությունները պաշտոնապես հաստատեցին մրցույթին մասնակցելու իրենց հրաժարականը, ապա ռուսաստանյան ՌԱՕ «ԵԷՍ» ընկերությունը միայն բանավոր ձեւով հայտնեց, որ գործարքի պայմանները ուսումնասիրելու համար տրամադրված ժամանակը չի բավարարել: Այժմ քննարկվում է երկու տարբերակ` կամ որոշում կընդունվի մրցույթի ժամկետը երկարացնելու մասին, որպեսզի թույլտրվի ՌԱՕ ԵԷՍ ընկերությանը մանրակրկիտ ուսումնասիրել իրադրությունը, կամ էլ կառավարությունը ընդհանրապես կհրաժարվի բաժխիչ ցանցերի վաճառքից եւ կհայտարարի մրցույթ` լիազորված կառավարման սկզբունքներով ցանցերը շահագործելու իրավունքի համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: