«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն` հանրապետության տարածքում գնանշում, առեւտուր, ծառայությունների մատուցում, աշխատավարձի վճարում եւ այլ ցանկացած տեսակի գործարք պետք է իրականացվի բացառապես ազգային դրամով: Օրենքի դրույթները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի համաձայն` առաջին անգամ կիրառվում է տուգանք` 2 մլն դրամի չափով, իսկ նույն տարվա մեջ խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կազմում է 4 մլն դրամ:
ՀՀ ԿԱ ՊԵԿհորդորումէտնտեսվարողներին հարգել մերազգայինարժույթը, կատարել օրենքի պահանջը եւ տուգանքներից խուսափելու համար զերծ մնալ օտարերկրյա արժույթներով գործարքներ իրականացնելուց` խնայելով սեփական ֆինանսական միջոցները:
Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հասարակության հետ կապերի բաժնից, վերջին ժամանակները կոմիտեի կողմից արձանագրվել են երկրի տնտեսվարող սուբյեկտների կողմից վերիհիշյալ օրենքի խախտումներ: «Կոմիտեի գործունեությունը հետեւողական բնույթ ունի, իսկ այս հարցի վիճակագրությունը ներկայացվելու է մոտ օրերս»,- ասել են մամլո ծառայությունից: