Հայաստանի Ազգային անվտանգության նախարարության մամալո ծառայության քարտուղար Արմենակ Մանուկյանը հերթական սադրանք է անվանել ադրբեջանական կողմի հավաստիացումները հայկական հատուկ ծառայությունների կողմից վերջերս Ադրբեջանին վերադարձված ադրբեջանցի ռազմագերիների հավաքագրման մասին: «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում Մանուկյանը հիշեցրել է, որ ավելի վաղ Հայաստանի ԱԱՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների անհաջող փորձերը Հայաստան ուղարկել իր գործակալներին: Նման գործողություններ ձեռնարկվում են ոչ առաջին անգամ այն հույսով, որ ուղարկված գործակալները կվերահավաքագրվեն երկրի համապատասխան ծառայությունների կողմից եւ կվերադարձվեն Ադրբեջան ահաբեկչական գործողություններ կատարելու համար: Մոհամմեդ Օջավերդիեւի դեպքը նման օրինակներից մեկն է միայն: Նման ակցիաների նպատակն է, նշել է Մանուկյանը, մեղադրել Հայաստանը ահաբեկության մեջ եւ վարկաբեկել համաշխարհային հանրության աչքերում: Ինչ վերաբերում է հավաստիացումներին այն մասին, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերիները ենթարկվել են խոշտանգումների, ապա բավական է ասել, որ Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ռազմագերիների այցելության ժամանակ նրանցից ոչ ոք չի բողոքել դաժան վերաբերմունքից: Հարկ է նշել, որ ռազմագերիների հետ զրույցները կայացել են ԱԱՆ-ի աշխատակիցների բացակայությամբ: Հիմնականում գերիները բողոքել են այն բանից, որ իրենց պահում են տարբեր խցիկներում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: