AM
20 March 2010 - 08:28 AMT

Դրամի արժեզրկումը Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության արդյունք է

Դրամի արժեզրկումը հայկական տնտեսության եւ կառավարության տնտեսական քաղաքականության արդյունք է: ՀՅ «Դաշնակցության» տնտեսական հարցերով խորհրդական, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արա Նռանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին մեկնաբանել է այն հարցը, որը վերաբերվում է դրամի տեւական արժեզրկման ազդեցությանը Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա: «Եթե արտահանման եւ ներդրումների աճ չկա, եթե կառավարությունը շարունակում է հիմնվել ներդրումների վրա, ապա դրամական փոխանցումների ցածր ծավալների պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը պետք է ընկնի»,- ասել է նա:

Նրա խոսքերով, դրամի փոխարժեքի անկումը հանգեցնելու է շատ ապրանքների գների աճին, հատկապես ներդրումային կողմնորոշում ունեցող տնտեսության պայմաններում: Հետեւաբար խուճապի մատնվելու փոխարեն եւ բնակչությունը, եւ բիզնես-միջավայրը, եւ պաշտոնական կառույցներում գտնվող պատասխանատու անձինք պետք է ուղղակի համապատասխան հետեւություններ անեն: ՀՀ ԱԺ պատգամավորը կարծում է, որ հայկական տնտեսության զարգացման նեոլիբերալ մոդելը զգալի ճեղքվածք է տվել: «Եթե մենք փոփոխություններ կատարենք, տնտեսական բարեփոխունմեր անցկացնենք, փոխենք մեր աշխարհայացքը, ինչպես նաեւ մեր զարգացման գաղափարախոսությունը, ապա կկարողանանք դուրս գալ տնտեսության զարգացման որակապես նոր մակարդակ: Ճիշտ տնտեսական քաղաքականությամբ ուղեկցվող արժեզրկումը կարող է զգալի օգուտ տալ»,- ավելացրել է նա:

Արա Նռանյանը կարծում է, որ այդպիսի բան հնարավոր է միայն այն երկրներում, որտեղ անցկացվում է տեղական արդյունաբերողների պաշտպանության, աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման քաղաքականություն: Հայաստանի դեպքում, որի տնտեսությունը հիմնված է ներկրման եւ մենաշնորհի վրա, ազգային արժույթի արժեզրկումը կհանգեցնի միայն տնտեսական խնդիրների խորացման, ինչպես նաեւ ինչպես գործնական ակտիվության եւ կենսամակարդակի նվազման:

Տնտեսագետը զերծ է մնացել ազգային արժույթի վերաբերյալ հետագա կանխատեսումներից: «Ես ճիշտ չեմ համարում կանխատեսումներ տալը, քանի որ կառավարման շատ լծակներ գտնվում են կառավարության եւ ՀՀ ԿԲ ձեռքերում: Նրանց գործունեությունից շատ բան է կախված»,- ասել է նա:

Նա նաեւ ավելացրեց, որ ինչ որոշում էլ նրանք կայացնեն, առաջին հերթին նրանց քաղաքականությունը պետք է հստակ, պարզ եւ ազնիվ լինի:

«Ավելի լավ է կանխատեսելի եւ վերահսկվող արժեզրկում, քան կասկածելի «կայունություն» հանկարծակի անկումներով»,- ասել է Նռանյանը: