AM
29 November 2001 - 18:58 AMT

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ Է ԼԻՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Միջազգային Արժութային Հիմնադրամը Թուրքիային կտրամադրի երեք միլիոն դոլարի վարկ երեք տարի ժամկետով: Այդ որոշումը ընդունվել է մոտ օրերես: Նախօրեին հիմնադրամի գործադիր ղեկավարությունը իր դրական եզրակացությունն է հրապարակել Թուրքիայի կառավարության կողմից մշակված երկիրը ճգնաժամից դուրս բերելու տնտեսական ծրագրի վերաբերյալ: ՄԱՀ-ը մտդիր է նաեւ լրացուցիչ վարկեր տրամադրել Անկարային` սեպտեմբերի 11-ից հետո տեղի ունեցած համաշխարհային տնտեսական անկման հետեւանքները հաղթահարելու համար: Դիտորդները ՄԱՀ-ի հատուկ վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ կապակցում են Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի կողմից Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողությանը Անկարայի ցուցաբերած աջակցությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: