Հայաստանի ժողովրդադեմոկրատական կուսակցությունը արդեն ընդգրկում է 1250 անդամ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԺԴԿ առաջնորդ, Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Ասլանյանը: Կուսակցությունը գրանցվել է մեկուկես ամիս առաջ: Նրա հիմնադիրներն են Ժողովրդական կուսակցության նախկին ղեկավարները, որոնք լքեցին կուսակցության շարքերը նրա այժմյան ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ տարաձայնությունների պատճառով: Ասլանյանը հայտարարել է, որ, ըստ էության, արդեն տրոհված «Միասնություն» դաշինքի դրոշի տակ խորհրդարան անցած կուսակցության անդամները մտադիր չեն լքել ձեւականորեն դեռ միասնական դաշինքի խմբակցությունը: Նա նշել է, որ կուսակցությունը պատրաստ է կրել պատասխանատվություն «Միասնություն» դաշինքի ծրագրի համար: Ինչը վերաբերում է նաեւ կառավարության գործունեության համար պատասխանատվությունը կիսելուն, ապա, Ասլանյանի խոսքերով, կուսակցությանը արդեն բազմիցս առաջարկել են նախարարական պաշտոններ, որոնցից այն հրաժարվել է:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: