AM
13 June 2003 - 13:34 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԳՏՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չի բացառել երկրի նորընտիր խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի` «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության հետ հետագա համագործակցությունը: Նրա խոսքերով` ընդդիմադության հետ հնարավոր է աշխատել կառավարությունում: Վարչապետը տեղեկացրել է լրագրողներին, որ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի հետ նրա վերջերս կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է այդ հարցը: «Ես գոհ եմ հանդիպման արդյունքներից, քանզի երկխոսությունը բավականին կառուցողական էր»,- ասել է Ա. Մարգարյանը` ավելացնելով, որ նրանց հաջողվել է հաղթահարել կուսակցական պատվախնդրությունը: Նշենք, որ ընդդիմության կողմից պատգամավորներն առայժմ չեն մասնակցում նոր խորհրդարանի նախօրեին սկսված աշխատանքին: