Երեկ կայացած մամլո ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ընդգծել է, որ Հայստանի ղեկավարությունը ողջունում է Հեյդար Ալիեւի հայտարարությունը հաջորդ տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին: «Ըստ երեւույթի, Ադրբեջանի նախագահի լավատեսությունը ինչ-որ բան նշանակում է»,- ասել է Օսկանյանը` հույս հայտնելով, որ Ալիեւը անկեղծ է իր արտահայտություններում: Նախարարը ենթադրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկա մոսկովյան հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կնախանշվի:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: