AM
22 March 2010 - 12:45 AMT

2010թ. հունվարին հայ հարկատուների իրացումից հասույթի ցուցանիշն աճել է 11,1%-ով

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել եւ վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ. հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի: Իրացումից հասույթի ցուցանիշի առումով 2010թ.-ի հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ գրանցվել է աճ 11.1%` կազմելով 132.9 մլրդ. դրամ:

Ընդ որում, նշված աճը միանշանակորեն չի վերաբերվում բոլոր հարկ վճարողներին, եւ եթե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ալեքս Գրիգ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ռուսալ Արմենալ», «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությունների մոտ իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվար ամսվա նկատմամբ աճել է 12.4 մլրդ. դրամով, ապա «Յունիբանկ», «Քաղպետրոլսերվիս», «Արդշինինվեստբանկ», «Գրանդ կոմերց», «Գրանդ Տոբակո Հայ-Կանադական ՀՁ» եւ «Գեո Պրո Մայնինգ գոլդ» ընկերությունների մոտ նշված ցուցանիշը ընդհանուր առմամբ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվար ամսվա նկատմամբ նվազել է 12.3 մլրդ. դրամով: