AM
28 November 2001 - 16:54 AMT

ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԲԱՆԱԿՑՈՒՑՅՈՒՆՆԵՐԸ

Վաղը Մոսկվայում իր աշխատանքը կսկսի ԱՊՀ անդամ երկրների վեհաժողովը: Ինչպես արդեն հաղորդել ենք, վեհաժողովի շրջանակներում նախատեսվում է բանակցուցյուններ անցկացնել Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ավելի ուշ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կմիանա Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը: Մոսկվայում կկայանա նաեւ այսպես կոչված կովկասյան քառյակի` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: