AM
22 March 2010 - 14:13 AMT

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ծրագրի իրականացման կազմակերպությունը կսկսի գործել հուլիսին

ՀՀտրանսպորտի եւ կապի նախարարՄանուկ Վարդանյանը մարտի 22-ին ընդունել էԱսիականզարգացման բանկիծրագրի պատասխանատու Արտո Ահոնեին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Նախարարը շնորհակալություն էհայտնել բանկիներկայացուցչին` համագործակցության համար եւ հույս հայտնել, որ առաջիկայում համատեղ ծրագրերն ավելի գործնական ընթացք կստանան: Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին: Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն հայտարավել է այդ ծրագրի իրականացման կազմակերպության տնօրենի ընտրության մրցույթը, որի ամփոփումից հետո կսկսվեն նոր գրասենյակի կազմավորման աշխատանքները:

Ա.Ահոնեինշնորհավորելով նորանշանակ նախարարին, մանրամասն ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ կազմված ժամանակացույցը եւ տեղեկացրել, որ ծրագրի իրականացման կազմակերպությունը հուլիսին կսկսի գործել:

Հանդիպմանըքննարկվել են նաեւ Ասիական զարգացման բանկի կողմից ենթակառուցվածքների վերանորոգման նպատակով ֆինանսավորվող ընթացիկ այլ ծրագրեր: